Քաղաքականություն

Այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չենք գտել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չենք գտել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այս պահի դրությամբ անկլավների գոյության մասին իրավական հիմք չեն գտել:

«Շատ է խոսվել անկլավների մասին, և մինչև այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Հիշում եք, որ ասել եմ՝ քարտեզը ինչ է. գծագիր է, ոնց կարող ես գծում ես, պետք է իրավական հիմքը նայես: Մեզ թվում է, որ այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք: Հնարավոր է հաջորդ պահին ի հայտ գա, բայց այս պահին դա չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում