Դեկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 դեկտեմբեր, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

11:00-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 8-րդ հարկ)

տեղի կունենա նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ամփոփիչ ասուլիսը: Բանախոսը կներկայացնի 2021 թվականին հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները: Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

V

13:30-ին

էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ)

տեղի կունենա «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» Համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը կստորագրեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Սիմոնյանը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը առցանց կմիանան ԵՄ փորձագետներ և ոլորտային մասնագետներ Վիեննայից։

V

Պետական կառույցներ

12:00-ին

«Արմենպրես»

պետական

լրատվական գործակալության

մամուլիսրահում

տեղի կունենա«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն ՍմբատՍաիյանի, «Զինծառայողների ապահովագրությանհիմնադրամ»-ի ֆոնդհայթայթմանևդոնորներիհետ հարաբերություններիմասնագետՍոնա Բաղդասարյանի ասուլիսը:Թեմա. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի2021թվականի աշխատանքների ամփոփում։

V

16:00-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում

սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

V

20:00-ին

առցանց ձևաչափով

տեղի կունենա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը, որը կանցկացվի առցանց ձևաչափով: Ասուլիսն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/DiasporaGovAm: Ասուլիսի տևողությունը 90 րոպե է: Հայաստանի և սփյուռքի լրատվամիջոցները կարող են ուղարկել իրենց հարցերը press.diaspora@gov.am էլ.հասցեին կամ գրասենյակի ֆեյսբուքյան էջին: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը 2 հարց: Հարցերը կարող են ուղղվել հայերեն, ռուսերեն և անգլերեն, պատասխանները կհնչեցվեն համապատասխան լեզուներով: Խնդրում ենք հարցերն ուղարկել մինչ դեկտեմբերի 23-ը՝ երևանյան ժամանակով 13:00-ը:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

18:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում

կկայանա«Հավերժական Ազգ» բարեգործական հիմնադրամի («Eternal Nation Foundation») տարեվերջյան միջոցառումը, որը կազդարարի դեկտեմբերի 25-ին Լոս Անջելեսում կայանալիք «Նոր շունչ» երկրորդ ամենամյա հեռուստամարաթոնի մեկնարկը: Երեկույթին ներկա կլինեն պրոթեզավորված հերոսները, հիմնադրամին աջակցող բժիշկները, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր հիմնադրամների և գործարար համայնքի ներկայացուցիչները: Տնօրեն Աննա Միքայելյան

Մշակույթ

16:00-ին

Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում

տեղի կունենա Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։

V

16:00-ին

Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

տեղի կունենա համահեղինակներ. բժիշկ-ռեանիմատոլոգ, սրտաբան, «Փիրուզյան» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմեն Փիրուզյանի և մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանի «Բժշկական բացահայտումների ներկապնակ» գրքի շնորհանդեսը։

19:00-ին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Ռոզա Գրիգորյան 077 30 34 84

Հայերեն Русский