Քաղաքականություն

Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը ավագանու մանդատները վայր դնելու դիմում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամից իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու արտահերթ նիստի հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Արտահերթ նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը առաջադրելու հարցերը,որը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանիները գաղտնի քվեարկությամբ որոշելու են քաղաքապետին անվստահություն հայտնելուև նոր քաղաքապետ ընտրելուհարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում