Տնտեսություն

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը դրական զարգացում են ապրել:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում