Կառավարությունը նախատեսում է 200 մլն դոլար ծախսել երկաթուղու 45 կմ հատվածը վերականգնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը` ծախսելով մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին ,այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ըստ փորձագետների նախնական գնահատականների` Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ երթուղու ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր», - նշել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային երթուղին գործելու է երկաթուղային փոխադրումների միջազգայնորեն ընդունված կանոններով՝ փոխադարձության սկզբունքով և այն երկրների սուվերենության և իրավազորության շրջանակներում, որոնցով այն անցնելու է:

Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ինքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը:Նա ընդգծել էր, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը օր առաջ սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Հայերեն English

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում