Քաղաքականություն

Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մխիթար Զաքարյանը՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված մյուս գործընկերներին ևս:

Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին պատգամավոր Մխիթար Զաքարյանն ազատ էր արձակվել: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում