Քաղաքականություն

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կգումարի

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կգումարվի ժամը 12:00-ին:

Արտահերթ նիստում կքննարկվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք օրենքների նախագծեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում