Քաղաքականություն

Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ

2 րոպեի ընթերցում

Մխիթար Զաքարյանը դեմ չէ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն ունի վերապահումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ըստ էության դեմ չէ, սակայն շեշտում է, որ դա պետք է արվի արժանապատիվ ձևով և ոչ հիմա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զաքարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երկաթուղու վերագործարկման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Իմ անձնական կարծիքով բոլոր ճանապարհներն էլ պետք է բացվեն, աշխատեն, բայց դա պետք է արվի արժանապատիվ ձևով՝ այն ժամանակ, երբ մեր պետությունը շտկած կլինի իր մեջքը, այս պարտությունից ուշքի եկած կլինենք և կկարողանանք բոլոր բարեկամ, ոչ բարեկամ, թշնամի հարևանների հետ հարաբերություններում հայկական պետական շահը առաջ տանել»,-ասաց Զաքարյանը:

Ըստ նրա՝ պետությունը պարտությունից դեռ ուշքի չի եկել: «Մենք պետք է ուժեղանանք, նոր կարողանանք հարաբերվել հարևանների հետ»,-ասաց պատգամավորը:

Զաքարյանի կարծիքով՝ հիմա ամենաանհարմար ժամանակն է գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում