«Հայաստան»-ը պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի գրասենյակը այս պահին չի ստացել «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածուի առաջադրում։

«Այս իրողությունից ելնելով մեր հետագա օրակարգը կառուցված կլինի կանոնակարգ օրենքի պահանջի հիման վրա, իսկ կանոնակարգ օրենքը նման դեպքերում, եթե «Հայաստան» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածու, տալիս է լուծումներ: 5 օրվա ընթացքում կանոնակարգ օրենքի պահանջով կհրավիրենք հաջորդ արտահերթ նիստը և կտանք իրավական լուծում այս խնդրին»,- ասաց Քոչարյանը։

Մինչ այդ, ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14 անգամ չէր չընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում