«Հայաստան» խմբակցությունը նշում է ԱԺ նիստերի օրակարգում ռազմագերիների հարցն ընդգրկելու անհրաժեշտությունը  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարողացե՞լ են ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան նշեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ.

«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի անխափան աշխատանքը և այդ պարտականությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ո՞վ կգա, ո՞վ չի գա քննարկմանը, դա ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է»,- ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, սակայն նրա առաջարկը մերժվել է:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres