ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ:

Նոյեմբերի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է նոյեմբերի 11-իցԳորիս-Կապան ճանապարհի հատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթ իրականացնելու, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելու մասին: Նա հայտնել էր, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

Հայերեն English Русский

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքար