Քաղաքականություն

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչելու հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս միաձայն դիրքորոշումը բացառում է թուրքական միջամտությունն Ավստրալիայի արտաքին քաղաքականությանն ու հորդորում է մեր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ կանգնելու ընտրված ներկայացուցիչների կողքին ու ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն»,- կատարվածի առնչությամբ ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում