Տնտեսություն

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

2 րոպեի ընթերցում

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաևUcom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչմի շարք ապրանքատեսակների համար:

Նշված օրերին Պրեմիում դասի «գեղեցիկ», ինչպես նաև բրոնզե և արծաթեհեռախոսահամարները հասանելի կլինեն 50% զեղչով:

«Ucom-ում «Սև ուրբաթը» կտևի 3 օր, այնպես որ եթե որոշել եք թարմացնել ձեր սմարթֆոնները, գաջեթները կամ թեթևացնել առօրյան խելացի տան սարքավորումների օգնությամբ, մոտեցեք մոտակա Ucom սպասարկման կենտրոն կամ ձեզ հարմար որևէ պահի մտեք առցանց խանութ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«Սև ուրբաթ»-ի շրջանակներում մասնավորապես կարելի է ձեռք բերելSamsung Galaxy S10 Liteսմարթֆոնը 200 900 դրամով՝ նախկին 279 900 դրամի փոխարեն, 40 մմ-ոցApple Watch Nike S4խելացի ժամացույցը 139 900 դրամով՝ նախկին 264 900 դրամի փոխարեն, Beats MLYG2ZM/A X ականջակալները 39 450 դրամով՝ նախկին 78 900 դրամի փոխարեն, BT Marshall Stockwell երաժշտական համակարգը 89 900 դրամով՝ նախկին 107 900 դրամի փոխարեն, փոքր չափսի Xiaomi Mi 2 Mini դրոնը 29 900 դրամով՝ նախկին 48 900 դրամի փոխարեն և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում