Տնտեսություն

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները կքննարկեն ապրանքները հնարավորինս արագ փոխադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների շրջանառության պարզեցման և նոր մեխանիզմների ներդրման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետհանդիպմանմեկնարկին ելույթում այս մասինասաց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։

Մամինը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում ՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը:

«Կքննարկվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցը, ինչը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները: Կներկայացվեն նաեւ տեղեկություններ՝ ատոմակայանների տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի անվտանգության մասով փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին»,- ասաց Մամինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում