Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով փաթեթի մանրամասները, նշեց, որ նախագծում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները:

Ընդհանուր առմամբ, սահմանված է 439 նպատակ և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիր՝ հիմնված կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքական թիրախների ու նպատակների առումով»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծրագրերի ու տարեկան բյուջեների պլանավորման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրի հետ կապված ամեն ինչ քննարկվել է հրապարակային: Ներկայացված է մինչ այժմ արված հայտարարությունների իրագործման պլանը:

«Ներառված են այն բոլոր միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումներ գիտության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական աջակցության և այլ ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո