Ադրբեջանն այս պահին տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն այս պահին ամբողջական տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր իրավական հիմքով է Գորիս-Կապան ճանապարհահատվածի որոշ մասն ադրբեջանցիներինը համարվում, ԱԽ քարտուղարն ասաց, որ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, Կառավարությունը ելնում է այդ տրամաբանությունից։

«Սահմանագծման և սահմանազատման գործընթաց չենք ունեցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է ՀՀ քաղաքացին անցնելու Գորիս-Կապանի այն ճանապարհահատվածը, որտեղ ադրբեջանցիներն իրենց մաքսակետերն են դրել, ԱԽ քարտուղարը ասաց, որ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի:

«Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով, կարող են անցնել։ Քանի որ ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա, բնականաբար, քաղաքացիներին հարմար է, որ այդ ճանապարհից օգտվեն»,- եզրափակեց Գրիգորյանը:

Հայերեն English

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները