Քաղաքականություն

Կառավարությունը հավանություն տվեց պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում փոփոխության նախագծին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում փոփոխության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, դրանով նախատեսվում է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար ապահովել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:

Օրենքի փոփոխության մեջ ասվում է. «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում