Եվրոպական ինդեքսներ. 10-11-21
1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 16067.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 7045.16 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 7340.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1853.64 կետ: