1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 29106.78 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 2007.96 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 3492.46 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 24996.14 կետ: