Անոնս

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 նոյեմբեր, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը հրավիրված են ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, հանրային քննարկումների փորձագետ Նունե Պեպանյանը եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

V

10:00-ին

Ազգային Ժողովի 214 սենյակում

կկայանա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

V

12:00-ին

Ազգային Ժողովի 314 սենյակում

կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

V

12:00-ին

Ազգային Ժողովի 414 սենյակում

կկայանա ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

V

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

09:30-ին

«Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություննԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման2020-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողով, որը տեղի կունենա նաև առցանց հարթակում։Համաժողովի բացման և ողջույնի խոսք. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան, ԱԶԲ Տարածաշրջանային տնօրեն Պաուլո Սպանտիգատի, ԱԶԲ տրանսպորտի և հաղորդակցության բաժնի տնօրեն Հիդիկի Իվասակի:

V

11:00-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շենքի մոտից (Կառավարական տուն 3)

կմեկնեն Արմավիրի մարզ, որտեղ ժամը 12։30-ին մարզի Արմավիր քաղաքում (Հանրապետության 32) կկայանա քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողություն, որին կմասնակցի նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։Բացման

արարողությունից հետո հենց ՔՍԳ-ում նախատեսվում է նախարարի պաշտոնավարման 100-օրյա ամփոփիչ ասուլիսը։ ՀՀ ՏԿԵՆ

V

Պետական կառույցներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահԽոսրով Հարությունյանը: Թեմա՝կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից մեկ տարի անց. նոր պատերազմի ռիսկերը. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում. ներքաղաքական օրակարգ:

Մշակույթ

18:00-ին

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (ք.Երևան, Աբովյան 64)

կբացվի հայտնի քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի հիշատակին՝ ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն քանդակագործի գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնք ժամանակակից արվեստի գլուխգործոցներ են: Այն կզուգորդվի քանդակագործի մասին պատմող գրքի շնորհանդեսով:

19:00-ին

Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբում (Մհեր Մկրտչյան փ.1)

տեղի կունենա Կոնրադ Վոլֆի հանրահայտ «Պառակտված դրախտը» (Der geteilte Himmel, 1964) ֆիլմի դիտում և քննարկում, որը կինոգետների համոզմամբ՝ բոլոր ժամանակների 100 լավագույն գերմանական կինոնկարներից մեկն է։Ֆիլմը կներկայացնի կինոգետ Գարեգին Զաքոյանը։ Հատուկ այս առիթով ֆիլմը (ինչպես և կինոակումբի բոլոր մնացած ֆիլմերը) առաջին անգամ թարգմանվել է հայերեն ու կցուցադրվի հայերեն ենթագրերով։ Tel.։+374 93 485618

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский