Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արդեն իսկ մանրամասն խոսել են 2022-ի բյուջեի նախագծի վերաբերյալ, սակայն հակիրճ անդրադարձավ:

«2022-ի պետբյուջեի նախագիծն ամբողջությամբ ձևավորվել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով: ԱԺ-ից կողմից հաստատվելով՝ այն դառնալու է կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը երաշխավորող իրավական հիմքը»,- ասաց նախարարը:

Պետբյուջեի շրջանակը հատկապես կարևորում է գալիք տարում անվտանգային հարցերի, կրթական համակարգի, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, որոնք, նախարարի համոզմամբ, մեծ նշանակություն ունեն բարձր տեմպերով և ներառական տնտեսական զարգացման համար:

Բյուջեի նախագծով ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս: Նախատեսվում է ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և պայմաններ կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար: 2022-ի համար պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 347 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են 1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելին է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Նախատեսվում է զգալիորեն ավելացնել հարկային եկամուտները: 2022-ին դրանք կանխատեսվում են 1 տրլն 844 մլրդ դրամի չափով, ինչը 263 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով ավելի է, քան 2021-ի բյուջեի ճշտված պլանով հաստատված ցուցանիշը: Հարկային եկամուտները նախատեսվում է 2022-ին հասցնել ՀՆԱ-ի 23,4 տոկոսին, ինչը 2021-ի մակարդակը կգերազանցի 0,9 տոկոսային կետով: «Ընդ որում, 2022-ի հարկային եկամուտնեը 380 մլրդ դրամով կգերազանցեն նախաճգնաժամային 2019 թվականի հարկային եկամուտների մակարդակը»,- ասաց Խաչատրյանը:

Նախատեսվում է իրականացնել 2 տրլն 190 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծախսեր, ինչը 10,3 տոկոսով ավելի է, քան 2021-ի համար ճշտված ծախսային բյուջեն: Նախարարի խոսքով՝ ընթացիկ ծախսերը չեն գերազանցի հարկային եկամուտները: Ներգրավված պարտքային միջոցները բացառապես կծախսվեն զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակին:

«2022-ին զգալիորեն բարելավվելու են կառավարության պարտքին վերաբերող հարցերը: 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63,5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի 60,2 տոկոս մակարդակին: Էապես բարելավված կլինի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը»,- ասաց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ շարունակվելու է բարձրացվել իրականացվող ծախսերի արդյունավետությունը: Պետբյուջեի նախագիծը քվեարկությամբ ստացավ 4 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ, այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին