Վահան Քերոբյանը հայտարարեց հողային բարեփոխումների մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր հարցերից մեկը` բարձրացնել հողերի արտադրողականությունը և ավելացնել ֆերմերային տնտեսությունների եկամուտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» թեմայով միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով հողային բարեփոխումների մեկնարկի մասին:

«Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այս կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք համախմբել հողերը, բարձրացնել մշակման գործակիցը` 50 տոկոսից դարձնել 80 տոկոս, որի արդյունքում գյուղատնտեսական հողերն ավելի լավ կմշակվեն, և գյուղացիները փող կաշխատեն»,- նշեց Քերոբյանը:

Խոսելով հողային բարեփոխումների իրականացման մեխանիզմների մասին` Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այսօրվա համաժողովը ուղղված է հենց նրան, որպեսզի հղկվի այն մեխանիզմների ցանկը, որոնք կիրառվելու են հողային ռեֆորմն իրականացնելու համար:

«Այն մարդիկ, ովքեր չեն մշակում իրենց հողը, կենթարկվեն որոշակի ճնշումների, բայց նաև ունենք խթանումներ, որոնք թույլ կտան մարդկանց կամ ընկերություններին միացնել իրենց հողակտորները և զբաղվել ավելի մեծ մասշտաբի գյուղատնտեսական աշխատանքներով»,- եզրափակեց Քերոբյանը:

Հայերեն Русский

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային