Ոչ, իհարկե, չի եղել․ Փաշինյանի անդրադարձն իր և Ալիևի միջև քննարկման մասին Էրդողանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի հետ ուղիղ շփումների մասին հանրությունը տեղյակ է, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ իր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել։

«Ոչ, իհարկե, չի եղել, թերևս, ինչի մասին կարող է լինել խոսքը։ Այս ընթացքում, գիտեք, որ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև տեղի են ունեցել հայտնի շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև, մասնավորապես, Նյու Յորքում ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար հանդիպումների մեջ է։ Դրանից բացի, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան, Բաքու, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն, որպես այդպիսին, միջնորդավորված միշտ էլ տեղի է ունեցել, միշտ էլ տեղի է ունենում։ Այստեղ որևէ անակնկալներ չկան։ Ուղիղ շփումներ, որոնք տեղի են ունեցել, հանրությունը գիտի, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողողավկներով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية Русский Türkçe

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը