Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:

«2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 մլրդ 663 մլնը՝ ընթացիկ բնույթի ծախսեր»,-ասաց Սանոսյանը:

Տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց մեջ ներառված է 131 մլրդ 40 մլն դրամ:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին պետական աջակցության միջոցառմանը՝ նա ասաց. «Այստեղ ներառված է 1 մլրդ 155 մլն դրամ: Նախատեսված է ՀՀ 5 մարզերի թվով 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունների մասով»,-ասաց նախարարը:

Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել:

Հայերեն Русский

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres

Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր