Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

9 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 նոյեմբեր, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ սոցիալական ապահովություն, նպաստներ և թոշակներ:

V

14:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, բնապահպանություն/շրջակա միջավայր, գյուղատնտեսություն:

V

ՀՀ կառավարություն

ՀՀ նախարարություններ

10:30-ին

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում (Մ.Խորենացու փող., 15)

Արդարադատության նախարարությունը կազմակերպում է ընդլայնված հանդիպում՝ քննարկելու համար սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացի ուղղությունները: Քննարկմանը ներկա կլինի ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ ՀՀ ԱՆ

V

Պետական կառույցներ

14:00-ին

«Արմենպրես»

պետական

լրատվական գործակալության

մամուլիսրահում

տեղիկունենաՀայաստանիսեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահԳոռ Ավետսյանի, Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Պարույր Հովակիմյանի, Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Հովսեփ Հովսեփյանիասուլիսը: Թեմա. Հայաստանում սեղանի ֆուտբոլի զարգացման ծրագրերը, միջազգային մրցաշարեր, համագործակցություն ԿԳՄՍ նախարարության և ՀԱՕԿ-ի հետ: Հարգելի գործընկերներ, ասուլիսներնարդեն բաց են լուսաբանմանհամար,կարողեք ներկալինելտեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելուէ:Ասուլիսին չներկայացողներըկարողեն«Արմենպրես» լրատվական գործակալության՝«Ֆեյսբուք» սոցիալականցանցի, youtube-իէջերում հետևել առցանց հեռարձակմանը:Կարող եննաևթեմայիհետկապված հետաքրքրողհարցերը նախապես ուղարկելanna.gziryan83@gmail.com էլեկտրոնայինհասցեին:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Ազատության պող. 2/2 շենք)

կմեկնարկի Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը՝ «Առեւտրի կամուրջներ» նախագծի շրջանակներում, որը անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներ՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և «Իվենթսենթր» ընկերություն: «Առեւտրային կամուրջներ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների ու սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը:

10:00-ից

«Կոնգրես» հյուրանոցի «BAAL ROOM» կոնֆերանս դահլիճում

Esse.am-ի, Medmedia.am-ի, «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ-ի և «Կոնսիլիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Կորոնավիրուսի վնասները, հետևանքները և մարտահրավերները» թեմայով։ Քննարկմանը կմասնակցեն բժիշկներ, իրավապաշտպաններ, տնտեսագետներ։ Քննարկմանը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել նաև Medmedia.am առողջապահական կայքի՝ https://www.facebook.com/Medmedia.amև Esse.am կայքի ֆեյսբուքյան էջերով

https://www.facebook.com/armenianesse, ինչպես նաև հղել ձեր հարցերը օնլայն հարթակում՝ գրելով Medmedia.am կայքի ֆեյսբուքյան էջին։

11:00-ին

Հայաստանի բանկերի միությունում

ՀԲՄ /Կորյունի 19ա, 6-րդ հարկ/ ՀԲՄ-ն հրավիրում է մամուլի ասուլիսի, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ բանկային համակարգի 2021 թվականի երրորդ եռամսյակի հիմնական ցուցանիշները: Անդրադարձ կլինի նաև համակարգի գործունեության վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող այլ հարցերին: Բանախոսներ՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյան, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյան: ՀԲՄ, հեռ. 010 527 731:

11:00-ին

ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնոմ

կկայանա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝https://polytech.am/6ihq

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահԳառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. նոր պատերազմի ռիսկերը. հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված իշխանության մեսիջները. Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպումը. ընդդիմության նախատեսված հանրահավաքը:

13:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Փոփոխություններ անշարժ գույքի գնահատման ոլորտում. ո՞ւմ շահերն են ոտնահարվում» թեմայով: Բանախոսներ՝ փաստաբաններ. Վահագն Գասպարյան, Էդուրադ Աղաջանյան, անշարժ գույքի գնահատողներ. Արտակ Գասպարյան, Վահրամ Սաֆարյան:

Մշակույթ

19:00-ին

Միրզոյան գրադարանի ցուցասրահում

տեղի կունենա անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանիծննդյան 80-ամյակին նվիրված՝ «Վերջին Արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։ Հայաստանի ազգային կինոկենտրոն

19:00-ին

«Loft»-ում /Մոսկովյան 3/

տեղի կունենա էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գրքի շնորհանդես–քննարկումը: Գրքի հայերեն տարբերակը հրատարակել է «Զանգակ» հրատարկչությունը։ Ամերիկյան բեսթսելերների շարքը տարիներ շարունակ գլխավորած այս գիրքը հոգևոր ներդաշնակության հասնելու դժվարին ուղու մասին է: Իտալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա՝ երեք զգայական աշխարհներ, երեք տարբեր մշակույթներ:Բանախոսներ՝ լրագրող-հաղորդավար Գոհար Հայրապետյան, յոգին Հրանտ Դանդուրով, սննդաբան Լիդիա Այվազյան, գրականագետ Հասմիկ Եղիազարյան: Մոդերատոր՝ կինոքննադատ, մշակութային լրագրողԴիանա Մարտիրոսյան:

Հոգեւոր

Սպորտ

Հայերեն Русский