ԱԳՆ-ն աշխատում է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նա նախ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ նա վստահեցրեց. «Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և ԵՄ կառույցների, և ԵՄ անդամ երկրների հետ: Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ