ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայումս գնաճի մակարդակի վրա ազդում են հիմնականում 3 գործոն, առաջինը՝ համաշխարհային շուկայում գների աճը, երկրորդը՝ բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների խաթարումը և երրորդը՝ ՀՀ-ում արտադրողական առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի մեծ աճը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նախ անդրադառնալով հարցին, թե փոխարժեքն այս պահին ինչքանո՞վ է ազդում գնաճի, գների մակարդակի վրա՝ ասաց. «Ազատ լողացող փոխարժեք ունենք: Փոխարժեքը մակարդակն այս պահի դրությամբ մոտ 480 դրամի շրջանակներում է: Դա որոշակիորեն ազդում է նաև գների վրա»:

Սակայն ԿԲ դիտարկումներով՝ ապրանքախմբերի մեծ մասում փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում:

Սակայն ԿԲ նախագահն առաջարկեց նայել գնաճի բացվածքը, թե գնաճային երևույթներն ինչով են պայմանավորված: «Կտեսնենք, որ կա 3 հիմնական գործոն, որոնք ազդում են գնաճի ներկայիս մակարդակի վրա: Գործոններից առաջինը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճն է: Համաշխարհային շուկայում կա պարենի և այլ տիպի սննդամթերքի գների աճ: Երկրորդը՝ առաջարկի գործոնների հետ կապված բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարման արդյունք է: Եվ երրորդ գործոնը, որով պայմանավորված է ՀՀ-ում գնաճը, պահանջարկի որոշակի առաջանցիկ ավելի մեծ աճն է՝ արտադրողական առաջարկի նկատմամբ, որի արդյունքում ունենում ենք գնաճի այն մակարդակը, որն ունենք այսօր՝ 8.9 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով օրինակ շաքարավազի գներին՝ նա նշեց, որ շաքարավազի գները այս պահի դրությամբ 2019-ի դեկտեմբերի համեմատ համաշխարհային շուկայում մոտ 50 տոկոսով ավելի են: «Սա ավելի լուրջ գործոն է, քան փոխարժեքը»,-նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է նավթի գներին՝ նա հիշեցրեց, որ այս պահի դրությամբ նավթի գները 1 բարելի դիմաց 80 դոլարից ավել մակարդակի վրա են, որը, 2019-ի դեկտեմբերի համեմատ, բավականին աճել է: «Գների աճը Հայաստանում այդքան մեծ չի եղել, որքան կարելի էր ակնկալել»,-ասաց Գալստյանը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա