ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա, այսպիսով, երրորդ երկրներից 0 տոկոս մաքսատուրքով ներմուծում իրականացնելու նախաձեռնություն է առաջ քաշվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովինախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, նայում ենք գների դինամիկան: Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, դրանից հետո՝ բարձրացել: Հիմա, մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, քանի որ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- ասաց Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ ՄՊՀ-ն արդեն հրապարակել է հավի ձվի շուկայի հետ կապված չարաշահման մասին՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Ներկայում ուսումնասիրություն է իրականացվում բենզինի շուկայում, բայց վերջին թանկացումների վերաբերյալ դեռ տվյալներ չկան: Տվյալներն ամփոփվում են եռամսյակն ամփոփելուց հետո: Մյուսը, որում ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնելու, կարագի շուկան է:

Այժմ նաև բժշկական ծառայությունների հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա