Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց հետամուտ է լինելու՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Սամսոնյանն ընդգծեց, որ Գյումրիում կա 3000 տնակ, 70 կմ ներքաղաքային դեռևս անբարեկարգ փողոց, աշխատատեղերի պակաս, զբոսաշրջային ենթակառուցվածքների դեռևս ոչ բավարար վիճակ, Գյումրիին վայել և արժանապատիվ տրանսպորտային համակարգի բացակայություն, քաղաքի ծայրամասերում երիտասարդական և ընտանեկան ժամանցի հարմարավետ հանգստի, աղբի վերամշակման ժամանակակից համակարգի բացակայություն: «Սրանք այն խնդիրների մի մասն են, որոնց որպես քաղաքապետ ամենօրյա իմ աշխատանքում հետամուտ եմ լինելու, եթե, հարգելի ավագանու անդամներ, ստանամ վստահության ձեր քվեն»,- ասաց Սամսոնյանը:

Նա նշեց, թե ինչպիսի քաղաք է ցանկանում տեսնել 5 տարի անց: «Կարծում եմ՝ իմ երազանքները շատ չեն տարբերվում մեր մյուս քաղաքացիների երազանքներից՝ բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբված, մաքուր, զարգացող և իր ապագային վստահ նայող քաղաք: Շատ ավելի կարևոր են ճանապարհները և միջոցների ընտրությունն այս երազանքներին հասնելու համար: Խնդիրները, որոնք ունի Գյումրին, մեզ չի տալիս այլընտրանք, քան միասնական և համերաշխ մթնոլորտում բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացքն էլ ավելի արագացնելը»,- նշեց Սամսոնյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը

Հայտնի են Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները