Անոնս

Հոկտեմբերի 31-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հոկտեմբեր, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

Հայաստանի շախմատի ակադեմիայում /Երևան, Շևչենկո 34/

Հայաստանի կորպորացիաների միջև կկայանա շախմատի մրցաշարի երրորդ փուլը: 1-3-րդ տեղեր գրավող թիմերը կպարգևատրվեն մրցանակներով։ Հարցերի դեպքում զանգահարել +374 55 56 55 17 հեռախոսահամարով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

15:00-ին

Դիլիջանում՝ նոր կառուցվող եկեղեցում

տեղի կունենա Bolorov.am բարեգործական նախաձեռնության միջոցառումը՝«Քարերը հավաքելու ժամանակն է» կարգախոսի ներքո։ Միջոցառման ընթացքում, հենց եկեղեցու սրահում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու անվանական քար իր սերտիֆիկատով՝ այդպիսով սեփական ներդրումն ունենալով Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցու պատմության ու հոգևոր կյանքի զարթոնքի մեջ։ Միջոցառմանը ներկա կլինեն Տավուշի թեմի առաջնորդԲագրատ Սրբազան Գալստանյանը, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, քաղաքապետարանի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։ Լրագրողների այցը Դիլիջան կկազմակերպվի Դիլիջանի զարգացման հիմնադրամի կողմից։ IDeA հիմնադրամ, հանրային կապերի բաժին: Հանրային կապերի պատասխանատուԼիլիթ Առաքելյան- 055 190708:

Հայերեն