Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականին պետական բյուջեի նախագիծը գնահատում է բավականին հավակնոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը:

«Ընդհանուր գնահատմամբ՝ կարելի է ասել, որ 2022 թվականին պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, և կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Երիցյանը:

Նախագծով 2022-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ: ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ 2022-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ներառված են տնտեսության արտահանելի հատվածների խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը:

«2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե ներքին և թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021-ի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով: Ուստի տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր ենք համարում ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում»,-ասաց Երիցյանը:

Տնտեսության վերականգնման և հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: «2022-ի պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-նշեց Երիցյանը:

Անդրադառնալով ռիսկերին՝ նա նշեց, որ բյուջեի նախագծով նախատեսվում է սահուն կոնսոլիդացիայի իրականացում՝ շեշտադրելով կապիտալ ծախսերի ավելացման միջոցով երկարաժամկետ տնտեսական աճի և մասնավոր ներդրումների խթանման համար կայուն հիմքերի ձևավորումը: «Ուստի նման ռազմավարության ներքո կապիտալ ներդրումների ծրագրի լիարժեք իրականացման, դրանց արդյունավետության և մասնավոր ներդրումների խթանման գործողությունների հետ կապված խնդիրների դեպքում կարող են էական ռիսկեր առաջանալ՝ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի, պարտքի և հարկաբյուջետային կայունության տեսանկյունից»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

ԿԲ գնահատմամբ՝ սահուն կոնսոլիդացման վարքագիծը և սահմանված հարկաբյուջետային կանոնների պահպանումը կնպաստեն պետական պարտքի բեռի նվազեցմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 26/08/26

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ