Մշակույթ

Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը 

1 րոպեի ընթերցում

Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված Հայաստանի ազգային պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով: Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է նրա ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Շահեն Խաչատրյանը ծնվել է1934թվականին Հալեպում։ 1946թվականին հայրենադարձել է։ 1965թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1959թվականից աշխատել էՀայաստանի ազգային պատկերասրահում, իսկ 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում