Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին:

«Ի պատասխանհոկտեմբերի 15-ին ԱՊՀպետությունների ղեկավարների խորհրդի նիստին ԻրանիԻսլամական Հանրապետությաննև Հայաստանի Հանրապետությանըհասցեագրված մեղադրանքների, հարկէ նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների և վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած և շարունակական ջանքերի`այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից:

Իրանի Իսլամական Հանրապետությունը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, որիմասիննշվել է նույն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խոսքում`ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների:Հատկանշական է,որ համաձայնԻրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցներիդեմ պայքարիոստիկանության պետիհայտարարության, 2021 թ.սկզբիցմինչ այսօրԻրանի Իսլամական Հանրապետությանպատկան մարմինները140 դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվությանփոխանակումենիրականացրելԱդրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, թմրանյութերի արտադրությամբ զբաղվողաշխարհի խոշորագույնորոշկենտրոններին մոտ գտնվելու պատճառով, մեծճնշումներ է հանդուրժում`թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում:

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից միջազգայինկառույցներիններկայացված պաշտոնական զեկույցների ՝ 2020թ.Իրանի իրավապահ մարմինները մաքսանենգներիցառգրավել են ավելի քան 1,147 տոննա թմրանյութեր և մոտ 3,000 զինված բախումներ ունեցելմաքսանենգներիհետպայքարում ,որի հետևանքով,ցավոք,զոհվել է տասը ոստիկան:

2021թ.,չնայած տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի պայքարն, որը ահռելի ծախսեր է պահանջում,ավելի շատ արդյունքներգրանցեց:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերըհանգեցրեց նրան, որմեծ տարբերությամբ,Իրանն թմրամիջոցների հայտնաբերմանգործումաշխարհի երկրների շարքումգրանցեց ամենաբարձր ցուցանիշը:

Ափիոնից ստացված թմրանյութերի հայտնաբերման գործումվերջին տարիներին Իրանիկողմից հայտնաբերված ծավալների ցուցանիշըամբողջ աշխարհում հայտնաբերված ընդհանուր թվի համեմատ եղել է ավելի քան 50%:

Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է Արցախի տարածքով դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր Ադրբեջանի նախագահին՝ նշելով, որ Հայաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են նարկոթրաֆիկի դեմ պայքարում:

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները