7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
05 հոկտեմբեր, 2021
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
Ազգային Ժողովում |
կկայանա ՀՀ Աժ հերթական նիստը: |
V |
|
13:30-ին |
ՀՀ ԱԺ 414 սրահում |
տեղի կունենա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:30-ին |
Կառավարական տան թիվ 1 մասնաշենքի նիստերի դահլիճում (մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից) |
տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը նվիրված միջոցառում: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ին |
Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ում (ք.Մարտունի, Պռոշյան 8) |
տեղի կունենա «Քննադատական մեդիագրագիտություն մեծահասակների համար» թեմայով դասընթաց, որի ժամանակ հետաքննող և փաստերի ստուգման լրագրող Տիրայր Մուրադյանը մեծահասակների հետ կկիսվի իր փորձառությամբ։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտելու «Trust Me/Վստահիր ինձ» ֆիլմը հայերեն ենթագրերով և քննարկելու ֆիլմում ներկայացվող դեպքերը, որոնք առնչվում են ապատեղեկատվությանը և դրա հետևանքներին։ Դասընթացն անցկացվում է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ |
|
|
11:30-ին |
Արարատի «Քոլսոն երիտասարդական կենտրոն» ՀԿ գրասենյակում (Արարատի մարզ, ք.Արարատ, Իսահակյան փ., թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք) |
«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է ներկա գտնվելու «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով մարզային քննարկմանը: Վերադարձ ժամը 16:00-ին: Երևանից Ձեր տեղափոխադրումը կկազմակերպի ԹԻՀԿ գրասենյակը։ Արմինե |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
12:00-ին |
Հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում (Ալեք Մանուկյան 13) |
տեղիկունենածաղկեպսակիևծաղիկներիխոնարհում44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակըհավերժացնող խաչքար-հուշարձանին,ապա՝ միջոցառումը կշարունակվի կուլտուրայի ֆակուլտետիդահլիճում: Տեղիկունենա զոհված37 մանկավարժականցիների «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՀԱՄԱԼՍԱՐԱՆ» մեդալովհետմահու պարգևատրման արարողությունը: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահԳառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել»ժողովին. Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
10:00-ից |
ՀԲԸՄ-ում |
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոնի շրջանակում կկայանան հետեւյալ միջոցառումները. 10:00-ին ՀԲԸՄ՝ զրույց. Ռոմանա Լաբեչ, Օֆելիա Թովմասյան: 12:00-ին ՀԲԸՄ՝ պանելային քննարկում. ֆիլմի տարածման խնդիրները ԱՊՀ-ում և դրանից դուրս՝ Վարյա Հովհաննիսյան, Ալիսա Ստրուգովա, Մարիա Վերա, Նիկիտա Կոզլով, Ելենա Ֆիսենկո: 11:00-13 :00-ը Պինգվին-ում՝ «Քննադատների դասընթաց» Պիեր Սիմոն Գութման: 11:00-13 :30-ը Կինոմատոգրաֆիստների տուն՝ «Մոնտաժային դասընթաց» Կատյա Դրինգենբերգ: 14:30-17 :00-ը Կինոմատոգրաֆիստների տուն՝ «Մոնտաժային դասընթաց» Կատյա Դրինգենբերգ: 15:00-ին ՀԲԸՄ՝ Ռանդեվու-Նադավ Լապիդ, մոդերատոր՝ Հյուգո Էմմերզաել: 16:00-19 :00-ը Մոսկվա կինոթատրոն՝ «Ինդուստրիա կինոդիտում» Շողակաթ Վարդանյան: 16:30-ին Մոսկվա կինոթատրոն, Կարմիր դահլիճ՝ Փոլ Շրեյդերի «Անծանոթների մխիթարանքը» ֆիլմի երևանյան պրեմիերա: 18:30-ին Մոսկվա կինոթատրոն, Կարմիր դահլիճ՝ Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմի երևանյան պրեմիերա: 21:30-ին Մոսկվա կինոթատրոն, Կարմիր դահլիճ՝ Ասղար Ֆարհադիի «Հերոս» ֆիլմի երևանյան պրեմիերա: 22:00-ին Մոսկվա կինոթատրոն, Կապույտ դահլիճ՝ Դանիել Քյոթերի «Ֆինֆինի կիրճը» երևանյան պրեմիերա: |
|
|
12:00-ին |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամակավոր ցուցադրության սրահում |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է պրես տուրի՝ «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով։ Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։ Ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի և վավերագրերի հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը: Հրածին Սաֆարյան |
V |