Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 սեպտեմբեր, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության նիստը:

V

ՀՀ նախարարություններ

13:00-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ)

կկայանա «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս՝ ժամը 11։00-ին։ Հրավիրում ենք Ձեզ ժամը 13։00-ին ներկա գտնվել միջոցառմանը և լուսաբանել այն։ Ժամը 14։00-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ճեպազրույցը։ Միջոցառման աշխատանքային լեզուն ռուսերենն է։

V

15:00-ին

«Արմենպրես» պետական

լրատվական գործակալության

մամուլիսրահում

տեղի կունենա Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի, Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնտոնի Ալդավեի ասուլիսը: Թեմա՝ COVID-19. ակնային հիվանդությունների վրա հնարավոր ազդեցությունը, միջազգային, հայաստանյան միտումները: Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանցձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալականցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եննաև թեմայիհետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին:

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի«Տիգրան Մեծ» սրահում

կմեկնարկի«Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման և կառավարման համաշխարհային և հայկական հեռանկարները» խորագրով կոնֆերանսը, որը կազմակերպել էՀՀ-ում Բրիտանական դեսպանատունը՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հետ համագործակցությամբ: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։ Կոնֆերանսի բանախոսներն են. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Բրիտանական անվտանգության խորհրդի բնապահպանության և կայունության ավագ խորհրդատու, դոկտոր Կիթ Ուայթհեդը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող, դոկտոր Դիանա Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը և այլք։

V

10:30-ին

«Հոլիդեյ Ինն» հյուրանոցում /Ամիրյան 2/

տեղի կունենա Գերիատրիայի (ծերաբուժության) և գերոնտոլոգիայի (ծերաբանության) երրորդ միջազգային կոնգրեսը՝ կազմակերպված Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ելույթներ. Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երրորդ քարտուղար Նատալյա Վիկտորովա, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյան, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ:

15:00-ին

«Գրանդ հոթել Գյումրի» հյուրանոցի կոնֆերանսների սրահում (ք.Գյումրի, Աբովյան 218)

տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն կներկայացնի «Անկախ կյանքի ռեսուրս» կենտրոնի մեկ տարվա գործունեության արդյունքները, մատուցվող ծառայությունները և հետագա անելիքները։

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

տեղի կունենա Մոսկվա-Երևան-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամուրջ՝ ԵԱՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նոր նախարար Թեմիրբեկ Ասանբեկովի մասնակցությամբ: Տեսակամուրջի ընթացքում կխոսվի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծման և ընդհանուր տրանսպորտային քաղաքականության մասին։ Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

V

12:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրերն են Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ՝ Հայկ Մարտիրոսյանը և Ալբերտ Բաղդասարյանը: Թեման՝ Բևեռի վերսկսվող պայքարը և պլանները:

Մշակույթ

18:30-ին

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում

կկայանա հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի (Kristina Oganezz) ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: «Սուրբ Հոգու թռչունը» արտ նախագիծը իր բնույթով յուրատեսակ ցուցահանդես-քարոզ է: Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլև թռչնաթվերի: Քրիստինա Օգանեզզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Գաղափարն այն է, որ սև կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների և տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից և զարդանախշերից՝ «թռչնատառեր»-ից: Հայկական թռչնատառերը և նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ին UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում: Արտ նախագծի համադրողն է հայտնի արտ համադրող, արվեստի քննադատ Ջուզեպե Ուսանի դ՛Էսկոբարը: 2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար:

V

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա