Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին:

«Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը` մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝ վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. Օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասաց Վոլվաչը:

Փոխնախարարը սա համարեց լուրջ պրակտիկ քայլ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար, ապրանքաշրջանառության աճի, աշխատանքների դյուրացման համար:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը