Որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Կապան-Գորիս ճանապարհին գրանցվող միջադեպերը հերթական անգամ հաստատում են հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»,- «Արմենպրես»-ին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 16-ին՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում, ասել էր, որ Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելը և վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:

«Ռուսաստանի առաջարկները այդ հարցի առնչությամբ փոխանցվել են ե՛ւ Բաքվին, ե՛ւ Երևանին: Մենք ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Հայերեն English Français Русский Türkçe

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար