Ջրային կոմիտեի նախկին նախագահը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց հաջողություններ գործունեության մեջ:
Մինչ այս Կարեն Սարգսյանը զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: