Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական տարածքների նկատմամբ Բաքվի մղումները խնդրահարույց են

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական տարածքների նկատմամբ Բաքվի մղումները խնդրահարույց են

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ԼՂՀ հռչակման մասին» հռչակագիրն իրավական առումով անխոցելի փաստաթուղթ է։ Այն մշակող գիտնական իրավագետները ամենայն մանրամասնությամբ հղում են կատարել ե՛ւ ԽՍՀՄ օրենսդրությանը, ե՛ւ միջազգային իրավական ակտերին, օրինակ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, այլ կարեւոր կոնվենցիաների։ «Չափազանց կարեւոր արձանագրում է այն, որ Ադրբեջանը վերականգնել է իր անկախությունը 1918 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիման վրա։ Սրանով իսկ փաստում ենք, որ 1918-1920 թթ. գոյություն ունեցած արհեստական պետությունը, որի իրավահաջորդն է իրեն հռչակել այսօրվա Ադրբեջանը, բացառել է շուրջ 70 տարի գոյություն ունեցած Խորհրդային Ադրբեջանի ժառանգությունը, մինչդեռ ներկայումս պահանջներ է ներկայացնում Խորհրդային Ադրբեջանի շրջանում ունեցած տարածքների համար, երբ ապօրինաբար տարբեր տարածքներ են տրվել Ադրբեջանին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում