Մահացել է «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ Էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել Է:

«Հունաստանն այսօր սգում Է: Այլեւս մեզ հետ չԷ մեծ կոմպոզիտորը եւ մարտիկը, որը կարեւորագույն պահերով կապված Էր նրա արդի պատմության հետ»,-հաղորդել Է հեռուստաալիքը, նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել Է անգին ժառանգություն:

Միկիս Թեոդորակիսը գրել Է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ եւ կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից եւ եկեղեցական խմբերգերից մինչեւ հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում Է «Սիրտակին»՝ «Հույն Զորբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին Է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր եւ արտիստներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել Է դիմադրության շարժմանը, գերի Է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել Է խոշտանգումների:

Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել Է Մակրոնիսոս կղզու համակենտրոնացման ճամբարում: Թեոդորակիսը «Հանուն ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր Է: 2020 թվականի ապրիլին կոմպոզիտորին շնորհել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակ» մեդալ, որով նա պարգեւատրվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский Türkçe

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ