Քաղաքականություն

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

1 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը ՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ գործիք ՝ երկկողմ միջտարածաշրջանային համաժողով»,- ասաց Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը հույս ունի, որ համաժողովը տեղի կունենա անկախ համավարակային իրավիճակից:

Բացի այդ, ըստ Լավրովի, կողմերը նախապատրաստվում են 2022 թվականին հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովի անցկացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրի 25-ամյակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում