2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ի առավոտյան նավթը շարունակում Է թանկանալ թույլ դոլարին աջակցության պայմաններում: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս շաբաթվա առեւտրաշրջանում «սեւ ոսկու» գները ցուցաբերել են հոկտեմբերից ի վեր ռեկորդային աճ՝ 9-9,5 տոկոսով:
Brent մակնիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Երեւանի ժամանակով 09:41-ի դրությամբ մեկ բարելի դիմաց աճել Է 1,28 տոկոսով՝ հասնելով 71,08 դոլարի: WTI մակնիշի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 1,39 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 68,36 դոլարի: Այս շաբաթ գրանցվել Է անցած տարվա հոկտեմբերից ի վեր նավթի գների ամենաուժեղ աճը. Brent-ը թանկացել Է 8,9 տոկոսով, իսկ WTI-ն՝ 9,55 տոկոսով:
Նավթին աջակցություն Է ցուցաբերում նաեւ թույլ դոլարը, որի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի հիմնական առեւտրական գործընկերների, արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել Է 0,07 տոկոսով՝ մինչեւ 93 կետ:
Բացի այդ, ներդրողներն սպասում են Baker Hughes նավթասպասարկման ընկերության տվյալների հրապարակմանը ԱՄՆ-ում շաբաթվա ընթացքում, որն ավարտվում Է օգոստոսի 27-ին, գործող նավթի հորատման կայանքների թվի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա ընթացքում ցուցանիշն աճել Է ութ միավորով՝ հասնելով 405 ագրեգատի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: