Տնտեսություն

Կառավարությունը նպատակ ունի 5 տարում նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նպատակ ունի 5 տարում նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի, վերացնել ծայրահեղ աղքատությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետը ներկայացրեց մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական և սոցիալական ապահովության ոլորտի թիրախները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը նշեց, որ մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախն այն է, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակի աճը պետք է կազմի 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9 տոկոս:

«Մեր թիրախներն են նաև ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսի հասնելը, ինչպես նաև 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովելը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին` վարչապետն ասաց, որ հետևյալ թիրախներն են մատնանշվել. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում