«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում քննարկել սահմանային իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը առաջարկում է Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարման կարգով ելույթի ընթացքում նման առաջարկ ներկայացրեց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Քանի որ այսօր երկու ընթերցումների արանքում ժամանակ ունենք, «Հայաստան» դաշինքը առաջարկում է փակ կամ բաց ռեժիմով, ինչպես դուք կորոշեք, պատասխանատու անձանց հետ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանից, իմանանք իրավիճակը և հասարակության և ժողովրդի մտահոգությունները փարատենք»,- ասաց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նույնպես նշեց, որ կարևոր է անվտանգային հարցերի քննարկումը:

«Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը այսպես կոչված խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում: Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով: Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը: Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով: Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել: Ադրբեջանի այս վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից: Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է: Ալիևը Երևանի լուռ պահվածքը, թերևս, գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի: Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը, սա անթույլատրելի իրավիճակ է: Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով»,- ասաց Թևանյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Օհանյանի առաջարկը կքննարկեն ընդմիջմանը:

Հայերեն English

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ