Տոկիոյում Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան առանց հանդիսականների. Kyodo
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել մրցումներին հանդիսականների թուլ տալուց: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Խաղերի կազմկոմիտեի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սպասվում Է, որ մոտ ժամանակներս այդ մասին պաշտոնապես կհայտարարվի Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի վարչակազմի, Խաղերի կազմկոմիեի եւ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի համատեղ նիստում:
Տոկիոյում Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский