ԵԱՏՄ-ն ընդլայնում է ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միությունում ավիաշինարարության ոլորտում արդյունաբերական կոոպերացիան ընդլայնելու վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում, որը կայացել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

«Աշխատանքն ակտիվացնելու համար, որը մեզ հանձնարարել են իրականացնել Միության երկրների նախագահները, անհրաժեշտ եմ համարում նախապատրաստել ավիաշինարարության ոլորտում համագործակցության խորացման միջոցառումների ծրագիր, ինչպես նաև առաջարկություններ մշակել այդ ոլորտում ԵԱՏՄ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման վերաբերյալ ՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ոլորտի զարգացման գերակա ուղղությունները», – նշել է Արտակ Քամալյանը:

Այս նախաձեռնությունը քննարկվել է Միության երկրների ավիացիոն տեխնիկա արտադրող լիազորված մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աշխատակիցների հետ:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ