Քաղաքականություն

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

2 րոպեի ընթերցում

Կշարունակենք աշխատանքները արհմիությունների մասին նոր օրենքի  շուրջ. Հերիքնազ Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը:

«Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը:

Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում