ՔՊ-ն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արփինե Դավոյանը:

Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է համարում 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելը: «Սա մեծ պատիվ է և միաժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր պետության առջև: Գիտեք, որ պատիվ եմ ունեցել նախագահել 7-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Սա ևս չափազանց պատվաբեր և չափազանց պատասխանատու պաշտոն էր: Գիտեք, որ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դիտարկվում է եթե ոչ ամենածանրաբեռնվածը, ապա ամենածանրաբեռնվածներից մեկը, բայց 7-րդ գումարման Ազգային ժողովն ուներ որոշակի առանձնահատկություններ, որովհետև բախվեցինք աննախադեպ իրավիճակների հետ, որն էլ ավելի դժվարացրեց և բարդացրեց հանձնաժողովի աշխատանքները՝ մեծացնելով հանձնաժողովում քննարկվող հարցերի ծավալը»,- ասաց Վարդանյանը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները