Հայաստանն արձանագրել է գյուղատնտեսական արտադրության ամենամեծ աճը ԵԱՏՄ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում համեմատած 2020 թվականի հունվար-հունիսի աճել է 0,6 տոկոսով, իսկ Հայաստանում արձանագրվել է ամենամեծ աճը՝ 6,4 տոկոս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, գյուղատնտեսական արտադրության աճն առաջին կիսամյակում 2021 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ղազախստանում եղել է 3,2 տոկոս, Ղրղզստանում՝ 1,3, իսկ Ռուսաստանում՝ 0,2 տոկոս։

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կաթի արտադրությունը՝ 0,9 տոկոսով: Աճը գրանցվել է ԵԱՏՄ բոլոր անդամ պետություններում ՝ Ղազախստանում ՝ 3,2 տոկոսով, Հայաստանում՝ 2,6-ով, Ղրղզստանում՝ 2,1-ով, Բելառուսում ՝ 1,4-ով, Ռուսաստանում՝ 0,3-ով: Կենդանիների և թռչունների արտադրությունը (կենդանի քաշով) աճել է Ղազախստանում՝ 5.5 տոկոսով, Ղրղզստանում՝ 1.4 տոկոսով:

ԵԱՏՄ-ում ձվի արտադրությունը նվազել է 2,0 տոկոսով, առավել էական անկում է գրանցվել Ղազախստանում՝ 12.5 տոկոս, իսկ Հայաստանում՝ 8.3 տոկոս:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար