Տնտեսություն

«Տեքսաս Փրոդաքշընը» ստացավ արտոնություն. կիրականացվի 995,3 մլն դրամի ներդրումային ծրագիր

2 րոպեի ընթերցում

«Տեքսաս Փրոդաքշընը» ստացավ արտոնություն. կիրականացվի 995,3 մլն դրամի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց հագուստի արտադրությամբ զբաղվող «Տեքսաս Փրոդաքշըն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, արտոնությունը վերաբերում է առաջիկա երեք տարում ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներին:

«Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 995,3 մլն դրամի ներդրում հումք ձեռք բերելու համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղղվածությունն է արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում: Ընկերությունը ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994,1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում